Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Քամել Ամրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը ռազմական հեղաշրջում չէր:

Նախարարը լրագրողներին նաեւ պատմել է, որ  նախօրեի երեկոյան  հեռախոսազրույց է ունեցել նաեւ մի շարք այլ երկրների դեսպանների եւ արտգործնախարարների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Ըստ նրա` ինքն իր զրուցակիցներին վստահեցրել է, որ նախորդ գիշերը Եգիպտոսում կատարվածը «ռազմական հեղաշրջում չի եղել»:

«Անկասկած, սա ռազմական հեղաշրջում չէր: Ես գիտեմ, որ երեկ եւ նախորդ գիշեր որոշ մարդիկ այդպես են խոսել: Ես, իհարկե, կարող եմ նրանց հասկանալ: Սակայն կատարվածը, անտարակույս, ռազմական հեղաշրջում չէր: Բանակը քաղաքական ոչ մի դեր չի խաղում… Կատարվածը միանգամայն հակառակ է ռազմական հեղաշրջմանը», - կրկնել է եգիպտացի նախարարը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նախագահին պաշտոնանկ անելուց հետո Մուհամեդ Քամել Ամրը հրաժարական է տվել, սակայն կշարունակի կատարել իր պարտականություները` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: