Հայաստանը ներկայումս կանգնածէ ընտրության առաջ՝ խորացնել ԵՄ-ին ինտեգրումը, թե անդամագրվել Մաքսային միությանը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երկրի արտաքին քաղաքական կուրսի որեւէ փոփոխություն կարող է իրականացվել առանց Հայաստանի բնակչության կամքը հաշվի առնելու։ Բանն այն է, որ մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտադրված չէ արտաքին քաղաքական կուրսի ընտրության ժամանակ հաշվի առնել հանրության կարծիքը։ Այս թեմայով պարզաբանումներ խնդրեցինք Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից:
Պարոն Հարությունյան, Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու ցանկության պարագայում հնարավո՞ր է հանրաքվե անցկացվի, թե ոչ։
Մենք Հանրաքվեի մասին օրենքում նման հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ինստիտուտ չունենք։ Այսինքն դա լեբեսիտի ինստիտուտն է, որը պարտադիր իրավական հետեւանքներ չի ունենում, բայց կարող է ունենալ կողմնորոշիչ նշանակություն իշխանությունների համար։
Այսինքն մեծ տերության կցորդ դառնալու վտանգը կանխելու հնարավորություն երկրի բնակչությանն օրենքով տրված չէ՞։
Սահմանադրությունը նախատեսում է մեզ մոտ հանրաքվե անցկացնել որեւէ օրենքի ընդունման հարցով։ Մենք նման լուծումներ ունեինք ժամանակին, այդ օրենքը փոփոխության ենթարկվեց։ Եվ հիմա, ըստ էության, թողնվել է դա՝ որպես հայեցողւթյան սահմաններում լուծվելիք խնդիր։ Օրենսդրությամբ հստակեցված չէ...»», - մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























