Եգիպտոսի իշխանությունները երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ֆարուք էլ Օքդեին առաջարկել են ժամանակավորապես զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Էլ Օքդեի հետ բանակցություններն սկսվել են, երբ այդ պաշտոնից հրաժարվել է ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար եւ ընդդիմության առաջնորդներից Մուհամեդ էլ Բարադեյը:
Այս մասին հայտնում է «Ալ Ահրամ» թերթը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կենտրոնական բանի ղեկավարի մերժումից հետո կքննարկվեն բանկիր Ադել էլ Լյաբանի եւ աշխարհահռչակ եգիպտացի բժիշկ-ուրոլոգ Մուհամեդ Գոնեյմի թեկնածությունները:





























