Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 03.38-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 69 TS 669 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 21-ամյա Ա. Նուրբեկյանը, 22-ամյա Գ. Ռանյանը, 21-ամյա Ա. Սահակյանը եւ 22-ամյա Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել են ավտոմեքենան:





























