Հուլիսի 4-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շրջանցիկ թունելի մոտակա ձորում 3 անչափահաս տղաներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի՝ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում գտել են 12-ամյա Է. Շուշանյանին, 12-ամյա Ա. Մնացականյանին, 13-ամյա Ա. Համբարձումյանին եւ հանձնել ծնողներին: