ԵՄ ոստիկանները հայտնաբերել են իտալացի մաֆիոզների լայնածավալ մեքենայություններ, որոնք փողեր են լվանում ժամանակակից տեխնոլոգիաների եւ այլընտրանքային էներգետիկայի օգնությամբ:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ գանգստերները ակտիվորեն միջոցներ են ներդնում հողմակայանների զարգացման նախագծերում:
Մեկ տարի առաջ ոստիկանությունն առգրավել է կալաբրիական մաֆիային պատկանող 350 մլն եվրո արժողությամբ ակտիվները, այդ թվում՝ Եվրոպայի խոշորագույն հողմակայանինը: Այն գտնվում է Կրոտոնում եւ բաղկացած է 48 աէրոգեներատորներից:
Այսպիսով Եվրոպոլի՝ մաֆիայի «հողմաղացների» դեմ պայքարը առաջնային բնույթ է կրում՝ հիշեցնելով Դոն Քիշոտի մասին Սերվանտեսի հայտնի վեպը: Գրում է NEWSru.com-ը:



























