Հուլիսի 7-ին, Գառնի Մայր Տաճարում, հայ հեթանոսները տոնելու են Վարդավառը՝ սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի տոնը: Ծեսի սկիզբը՝ ժամը 13:00-ին:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհրդից հայտնում են, որ տոնախմբության մասնակիցներին Գառնի տեղափոխող ավտոբուսները Դրամատիկական Թատրոնի տարածքից կշարժվեն ժամը 11:00-ին:

«Վարդավառը Սիրո Ասվածուհի Աստղիկին նվիրված տոն է: Վարդավառով մեր մեջ նորոգում ենք ասվածային սիրո զգացողությունը: Տոնի խորհրդանիշներն են՝ օծված վարդը եւ վարդաջուրը: Տոնը ուղեկցվում է ավանդական ուրախ ջրախաղով:

Տոնը շարժական է: Տոնվում է Զատիկից հետո 14-րդ Արեգ օրը՝ 07.07.2013:

Ծեսը անցկացվում է Գառնի մայր տաճարում»,-ասված է նրանց հաղորդագրության մեջ: