Հուլիսի 5-ին Թբիլիսիում թալանվել է «Վրաստանի բանկը»: Հանցագործությունը կատարել է ձմերուկը ձեռքին ներս մտած անհայտ քաղաքացին, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Կողոպուտը կատարվել է մայրաքաղաքի Դիգոմի թաղամասում: Առավոտյան բանկի մասնաճյուղ է մտել ձմերուկը ձեռքին մի տղամարդ: Ըստ «Գռուզիա Online»-ի` նա «բանկ է ներխուժել է եւ թալանել փողերը»:

Այնուհետեւ կողոպտիչը, որի դեմքը  քողարկված է եղել, փախել է: Ձմերուկը նա թողել է բանկում:

Հայտնի չէ, թե հանցագործն արդյոք զինված է եղել կամ սպառնացել է բանկի աշխատակիցներին: Հայտնի է միայն, որ միջադեպի հեեւանքով ոչ ոք չի տուժել: Ըստ բանկի ներկայացուցիչների`  փոքր գումար է թալանվել: