Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին նրբանցքի 65 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է 1 մ երկարությամբ իժ տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:





























