Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 14.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի անցակետում նկատվել է օձ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հայտնաբերվել է 80 սմ երկարությամբ օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: