Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Դեմչենկոն հանդիպել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանին, հաղորդում է Analitika.at.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կիեւի եւ Երեւանի միջեւ քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարներն ու ներկայիս վիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի այցի նախապատրաստությունը:
Առանձին ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի, մշակութային-հումանիտար համագործակցության եւ պետությունների տարածքում հյուպատոսական ներկայության փոխադարձ ընդլայնման վերաբերյալ հարցերին:





























