Աֆրիկյան միությունը հուլիսի 5-ին դադարեցրել է Եգիպտոսի անդամակցությունն այդ կազմակերպությունում:
ԱՄ-ի քարտուղար Ադմորե Կամբուձին պատմել է, որ Միության ղեկավար մարմինները նման որոշում էին կայացրել նախքան Եգիպտոսում սահմանադրական կարգի հաստատումը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսի դեպքերի դատապարտմամբ էր հանդես եկել Թուրքիան, որը սուր քննադատության էր ենթարկել բանակի մասնակցությունը իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելու գործում: Բացի դրանից, Աֆղանստանում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել` հանուն պաշտոնանկ արված եգիպտացի նախագահի:
Պարսից ծոցի արաբական երկրներն իրենց հերթին Եգիպտոսում իշխանափոխությանը հանգիստ են վերաբերվել: Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները շնորհավորել են Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին, ինչպես նաեւ հետագայում բարեկամական հարաբերությունների հույս հայտնել:
Մուրսին պաշտոնանկ է արվել զինվորականների կողմից` հուլիսի 4-ի գիշերը:





























