Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:

Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ճամփեզրին կայանված՝ Ս. Հայրապետյանին պատկանող, «ՎԱԶ-2121» մակնիշի  51 SU 444 համարանիշի ավտոմեքենայի արգելակման համակարգը գործարկված չի եղել՝ ինչից ավտո¬մեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը. տուժածներ չկան: