Եգիպտոսում բախումներ են սկսվել Հանրապետական գվարդիայի եւ Մուրսիի կողմնակիցների ստորաբաժանումների միջեւ, երբ վերջիններս փորձել են գրոհով վերցնել գվարդիայի կենտրոնակայանը: Նրանք տեղեկություններ էին ստացել, որ տապալված նախագահը գտնվում է այնտեղ:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են փոխհրաձգության ընթացքում: ՄԻնչեւ Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքում է մարդկանց զոհվելու փաստը:

Զինվորականները նաեւ հայտարարել են, թե մարտական փամփուշտներ չեն օգտագործել ցուցարարներին ցրելու ժամանակ: Սակայն ուղիղ եթերում ցուցադրվող կադրերում երեւում է, որ մարդկանց վնասվածքները հիմնականում հրազենից են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մահմեդական եղբայրներ» շարժման պաշտոնական կայքը հրապարակել է տեղեկություն մեկ զոհվածի մասին: