Կոստա-Ռիկայի խորհրդարանը սխալմամբ ընդունել է օրենքը, որով օրինականացվում են նույնասեռ ամուսնությունները: Պահպանողական պատգամավորները քվեարկել են համապատասխան փոփոխությունների օգտին՝ չկարդալով դրանք: Նիստի հաջորդ օրը նրանք հասկացել են, որ նույնասեռականներին թույլատրել են ամուսնություններ կնքել եւ նախագահ Լաուրա Չինչիլյոյին խնդրել են վետո դնել օրենքի վրա, սակայն պետության ղեկավարը հրաժարվել է:

Կոստա-Ռիկայի նախագահը հայտարարել է, թե երկիրը պետք է առաջ գնա եւ այդ օրենքն ուժի մեջ է մտնելու: Պահպանողականները մտադիր են դատարանում վիճարկել փաստաթուղթը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Վիճելի փոփոխություններն ընդգրկվել էին «Երիտասարդության մասին» օրենքում, եւ կարգավորում են ամուսնությունը 15-ից 35 տարեկան քաղաքացիների միջեւ: