Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Մանսուր Ադլին հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրլ խորհրդարանի վերին պալատի՝ Խորհրդատվական խորհրդի ցրման մասին: Խորհուրդը ժամանակավորապես իրականացնում էր օրենսդրական բոլոր գործառույթները:

Հունիսի սկզբին Եգիպտոսի Գերագույն սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր որակել Խորհրդատվական խորհրդի ընտրությունների մասին օրենքը, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»:

Խորհրդարանի վերին պալատը օրենսդրական լիազորություններ էր ստացել Սահմանադրական հռչակագրի շնորհիվ, որը Մուրսին ընդունել էր նախորդ տարվա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրել էր նախագահին, ժամանակավորապես դադարեցրել սահմանադրության գործողությունները, եւ ՍԴ նախագահ Մանսուր Ադլիին ժամանակավոր նախագահ նշանակել: