Ֆրանսիայի նախկին նախաագահ Նիկոլա Սարկոզիի պատճառով երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հայտնվել է բավական բարդ ֆինանսական վիճակում: Աջ կենտրոնամետ «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցությունը, որ Սարկոզին ղեկավարել է 2004-2007 թվականներին, մնացել է առանց 11-միլիոնանոց փոխհատուցման՝ նախորդ տարվա քարոզարշավի ժամանակ ավելորդ շռայլությունների պատճառով: Համապատասխան որոշումը կայացրել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը:

Այդ որոշումը լուրջ հարված էր նախկին նախագահի կուսակցությանը: Արդեն 2011թ. UMP-ի պարտքերը հասնում էին 44 մլն եվրոյի, իսկ անցած տարի այդ թիվը միայն աճել է: Այժմ պետական աջակցությունն էլ կտրվեց, գրում է «Իզվեստիան»:

Կուսակցության ղեկավարները որոշել են դիմել աջակիցներին՝ միջոցներ հանգանակելու համար: