Հուլիսի 5-ին, ժամը 21.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Պռոշյան փողոցում՝ «Սբ. Հովհաննես» եկեղեցու մոտակայքում, ծառը շրջվել է եւ խոչնդոտում ճանապարհի երթեւեկությանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը եւ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները ծառը մասնատելով հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից. երթեւեկությունը կարգավորված է: