Հուլիսի 5-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին, Մասիս քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վազ 2106» մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի եւ «Զիլ» մակնիշի 130 ՏՍ 17 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդ՝ 1988թ. ծնված Ա.Նազարյանը ստանալովտարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ:





























