Հնդկաստանի հյուսիսում, Նյու Դելիի հյուսիս-արեւելյան արվարձանում, այսօր՝ հուլիսի 6-ին, 4-հարկանի շենք է փլվել: Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ մարդ:
Փրկարարներին հաջողվել է փլակատների տակից դուրս բերել 15 մարդու: Փրկարարական գործողությունը շարունակվում է, փլատակների տակ հնարավոր է, դեռ մարդիկ կան:
Հայտնի է, որ փլուզումը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ, հաղորդում է «Կոմսոկոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Daily News and Analysis-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում նոր կառուցվող շենք էր փլվել, որի հետեւանքով զոհվել էր 13 մարդ: Շենքի պանելներն ընկել էին այն պահին, երբ շինարարներն աշխատում էին 5-րդ հարկում:



























