Կրասնոդարի երկրամասում հիշում են 2012թ. հուլիսի 7-ի ջրհեղեղի զոհերին, գրում է BFM.RU-ն: Երեք քաղաքներում եւ մի քանի ավաններում ջրի տակ էին անցել 7 հազար բնակելի տներ:
Ամենաբարդ իրավիճակը Կրիմսկում էր, ինչպես նաեւ Նովոուկրաինկա եւ Նիժնեբականսկայա ավաններում: Ջրհեղեղի հետեւանքով զոհվել էր 170 մարդ, Կրիմսկում եւ Կրիմսկի շրջանում` 153 մարդ: Հուլիսի 9-ին սգո օր էր հայտարարվել:
Կրասնոդարի երկրամասի իշխանությունները տարերային աղետի վնասը գնահատել էին 20 միլիարդ ռուբլի: Ավերվել էին 7 հազար սեփական տնտեսություններ եւ 185 բազմաբնակարան շենքեր, 18 ուսումնական հաստատություն, 9 առողջապահական հաստատություն, 3 մշակույթի կենտրոն, 2 մարզային կենտրոն, 15 կաթսայատուն: Ջրհեղեղից տուժած էր ճանաչվել 70 հազար մարդ:
Ջրհեղեղի հետեւանքով հարուցվել է քրեական գործ Կրասնոդարի պաշտոնյաների դեմ, որոնք մարդկանց չէին զգուշացրել սպառնացող վտանգի մասին: Նրանց սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:

























