Հուլիսի 5-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Գայի պողոտայի եւ Դ. Մալյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ «Հոնդա» մոտոցիկլետը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: