Դոնի Ռոստովում ամբուլատոր բուժում ստացող բոլոր երեխաներն ապաքինվել են: Այս մասին հայտնել է Ռոստովի մարզի առողջապահության նախարարությունը:

Բացի այդ, հուլիսի 6-ից փակ է ժամանակավոր բաժանմունքը, որը ստեղծվել էր №2 հիվանդանոցի հիմքի վրա` հիվանդության բռնկման ժամանակահատվածում:

Հուլիսի 6-ի դրությամբ ինֆեկցիոն բաժանմունքում 18 երեխա է բուժվում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, Էնտերովիրուսով հիվանդացությունը Ռոստովում գրանցվել էր հունիսի սկզբին: Սկզբում վարակվել էին «Տերեմոկ» մանկապարտեզի սաները, նրանցից մեկը մահացել էր: Ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխվել այլ նախադպրոցական հաստատությունների սաներ, այդ թվում` այլ թաղամասերից: Համաճարակաբանների եզրահանգմամբ` բռնկման հարուցիչը 71-րդ տեսակի էնտերովիրուսն է եղել, որը ենթադրաբար ներթափանցել է Չինաստանից: