Երեւանում, հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում, Երեւանի քաղաքապետարանը, «Նոյ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով կազմակերպում է ուրախ տոնախմբություն, որը կուղեկցվի տոնական համերգով ու զանազան անակնկալներով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տոնախմբության ընթացքում տեղի կունենա երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր, ամառային երգի շնորհանդեսը, կլինեն նաեւ այլ, այդ թվում նաեւ պարային կատարումներ:
Օրվա խորհրդին համահունչ, օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով` ներկաներին նաեւ դույլեր կտրամադրվեն:
Հիշեցնենք, որ այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 7-ին, նախորդ տարի այն նշվել է հուլիսի 15-ին:





























