Այսօր՝ հուլիսի 6-ին, վաղ առավոտյան, ինքնասպանության դեպք է գրանցվել Փարպի գյուղում:

Այդ գյուղի 79-ամյա բնակչի դիակը նրա ընտանիքի անդամները գտել են տնամերձ հողամասում գտնվող ջերմոցում՝ կախված վիճակում:

Փարպիի բնակչի ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: