Եգիպտոսի ոստիկանությունն, այսօր՝ հուլիսի 6-ին, ձերբակալել է Ալեքսանդրիայում  գիշերային անկարգությունների 76 մասնակիցների: Այդ անկարգությունների հետեւանքով զոհվել է 14, վիրավորվել մինչեւ 500 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արբանյակային Sky News Arabia հեռուստաալիքը:

«Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդ Մուհամեդ Դադիայի ելույթից հետո նրա կողմնակիցները անկարգություններ էին կազմակերպել Եգիպտոսի միանգամից մի քանի խոշոր քաղաքներում:

Ալեքսանդրիայում իսլամիստների կողմնակիցների եւ հակառակորդների բախումներն ամենից արյունալին են եղել: Կողմերը հրազեն եւ սառը զենք են կիրառել:

Ընդհանուր առմամբ՝ եգիպտական քաղաքներում այս գիշերվա բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 մարդ, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է: