ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը մի քանի տարվա ընթացքում լրտեսել է միլիոնավոր բրազիլացիների: Այդ մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթի թղթակից Գլենն Գրինուոլդը, ով հանդես է գալիս որպես բրազիլական O Globo թերթում հրապարակված հոդվածի հեղինակ:

Գրինուոլդի խոսքով, NSA-ը վերջին մի քանի տարվա ընթացքում պարբերաբար ներխուժել է Բրազիլիայի հեռահաղորդակցային ցանց, հավաքել եւ պահպանել է միլիոնավոր բրազիլացիների էլեկտրոնային փոստն ու տվյալները:

The Guardian-ի թղթակիցը պնդում է, որ O Globo-ում հրապարակված հոդվածը նման է  Der Spiegel-ի ակնարկին` Գերմանիայում 20 մլն անձանց հետեւելու վերաբերյալ:

Գրինուլոդն անցած ամիս սկսել է ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տվյալների հիման վրա ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի բացահայտումները: