Ամերիկայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Վենեսուելայի իշխանությունների հետ շփում չի ունեցել երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի` Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո: Այս մասին շաբաթ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Խոսե Միլանոն:
«Ոչ, նա մեզ հետ չի կապվել: Մենք կսպասենք Սնոուդենի` քաղաքական ապաստան ստանալու ցանկության հաստատմանը մինչեւ երկուշաբթի»,-ասել է նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ Լատինական Ամերիկայի առնվազն երեք երկիր` Վենեսուելան, Նիկարագուն եւ Բոլիվիան, քաղաքական ապաստարան են առաջարկել Սնոուդենին:





























