Եգիպտոսի նոր նախագահի վարչակազմում հերքել են ԱԷՄԳ նախկին ղեկավար եւ եգիպտացի ընդդիմադիրների առաջնորդ Մուհամեդ ալ Բարադեյին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին լուրերը:
Անցումային շրջանում երկրի ղեկավարի ներկայացուցիչ Ահմեդ Մոսալամանին հայտարարել է, որ նախագահ Ադլի Մանսուրը հանդիպել է Ալ Բարադեյի հետ, սակայն նրան կառավարության ղեկավար չի նշանակել: Նա միաժամանակ ավելացրել է, որ Նոբելյան մրցանակակրին վարչապետի պաշտոնում նշանակելը «տրամաբանակն կլիներ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ալ Բարադեյի թեկնածության դեմ հանդես է գալիս Եգիտոսում երկրորդ ամենախոշոր իսլամիստական կուսակցությունը` «Ալ Նուրը»` սպառնալով, որ նման պարագայում չի աջակցի զինվորականներին:





























