Սան Ֆրանցիսկոյի օդանավկայանում «Boeing-777»-ի վայրէջքի ժամանակ նավիգացիոն համակարգը, որը օդաչուներին թույլ է տալիս վայրէջք իրականացնել, անջատվել է:
«Օդանավերն ստիպված են եղել ուղղորդվել միայն վիզուալ կողմնորոշիչներով, նրանք չեն ունեցել էլեկտրոնային նավիգացիա, որը սովորոբար ունենում են բոլոր խոշոր օդանվակայններում անգամ լավ եղանակին»,-իրավիճակը մեկնաբանել է փորձառու օդաչունեից մեկը:
Ացիացիայի դաշնային վարչությունը հայտարարել է, որ այդ թռիչքուղում էլեկտրոնային նավիգացիան անջատվել է ամառային շրջանում` հուլիսի 1-ից օգոստոսի 22-ը:
«Asiana Airlines» ավիաընկերությանը պատկանող «Boeing-777»-ը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել: Երկու մարդ զոհվել է, ընդհանուր առմամբ տուժել է 230 ուղեւոր, որոնցից 40-ի վիճակը ծանր է:



























