Կանադայի Լակ Մեգանտիկ քաղաքում նավթի հումքով բեռնված գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից եւ բռնկվել: Մեկ մարդ զոհվել է, եւ գրեթե 100-ն անհայտ կորել են: «Մենք կարող են հաստատել մահվան մեկ դեպք, սակայն չենք կարող բացառել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ»,-ասել են ոստիկանությունից:

Ուժեղ հրդեհը 30 շենք է ընդգրկել, մարդկանց տարհանել են: Հրդեհը քաղաքում մոտ 2 կմ տարածքով ավերածություններ է առաջացրել:

Անհայտ կորածների թիվը տատանվում է 50-100-ի շրջանում: Քվեբեկի անվտանգության ծառայությունը պաշտոնապես 50 մարդու ցուցակ է հրապարակել: