Եգիպտոսում, Սինայի թերակղզում անհայտ անձինք պայթեցրել են գազատար խողովակը, որով գազ էր մատակարավում Հորդանան: Երկու տարվա ընթացքում սա գազատարի նկատմամբ արդեն 11-րդ գրոհն է: Բացի այդ, նախօրեին հարձակման է ենթարկվել ոստիկանության չորս անցակետ, հաղորդում է «РБК»-ն:

Նշվում է, որ սա Սինայում գազատարի 16-րդ պայթեցումն է եւ առաջինը տարվա ընթացքում: Ընդ որում, պայթեցումները դադարել էին մեկ տարի առաջ` Մուհամեդ Մուրսիի Եգիպտոսի նախագահ ընտրվելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: