Թուրքական ոստիկանության աշխատակիցները Ստամբուլում բողոքի ակցիաներին մասնակցող 59 մարդու են ձերբակալել: Բողոքի ակցիաներն սկսվել են շաբաթ եւ ավարտվել միայն կիրակի գիշերը:
Որոշ տվյալներով` ձերբակալվածներից 12-ը լրագրողներ են: Սակայն թուրքական «Hurriyet»-ը հաղորդում է միայն երկու լրագրողի ձերբակալության մասին:
Բացի այդ, տեղի բժիշկները պնդել են, թե ոստիկանները ցանկացել են ձերբակալել մի քանի բժիշկների, ովքեր փորձել են առաջին օգնությունը ցույց տալ անկարգությունների ժամանակ տուժածներին:





























