Եգիպտոսը քաղաքացիական պատերազմի եզրին է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում:

Նա նշել է, որ արաբական մեկ այլ երկիր` Սիրիան, արդեն գտնվում է քաղաքացիական պատերազմի մեջ: «Ցանկալի կլիներ, եթե Եգիպտոսի ժողովուրդը խուսափեր այդ ճակատագրից»,-ավելեցրել է Վ.Պուտինը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եգիպտոսում զինվորականները վերցրել էին իշխանությունը` պաշտոնանկ անելով մեկ տարի առաջ ընտրված նախագահ Մուրսիին եւ չեղյալ համարելով ընդունված Սահմանադրությունը: