Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները ցած են նետել տանիքից երկու տղամարդու, ովքեր բողոքել են Մուրսիի դեմ:
Նրանցից մեկը` 19-ամյա մի երիտասարդ, մահացել է: Նրա հայրը պատմել է, թե որդին տոնում էր Մուրսիի հրաժարականը, երբ «Մահմեդական եղբայրների» կողմնակիցները հրել են նրան, հաղորդում է «Al Arabiya»-ն:.
Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 46-ի:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եգիպտոսում զինվորականները վերցրել էին իշխանությունը` պաշտոնանկ անելով մեկ տարի առաջ ընտրված նախագահ Մուրսիին եւ չեղյալ համարելով ընդունված Սահմանադրությունը:
Տեսանյութը դիտել այստեղ





























