Հնդկական Բոդհ –Գայա քաղաքում, որը բուդդիստների սրբավայրն է, հուլիսի 7 –ի առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել:  Անհայտ անձինք ոչ մեծ հզորությամբ ինը ռումբ են պայթեցրել:

Արդյունքում վիրավորվել է երկու բուդդայական հոգեւորական: Միաժամանակ, «The India Times»-ը հաղորդում է  հինգ տուժածների մասին` հայտնելով, որ երեքն էլ զբոսաշրջիկ են:

Հնդկաստանի իշխանությունների տվյալներով` վնասվել են մի քանի տաճարներ: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել  երկու ռումբ, որոնցից մեկը գտնվել է Բուդդայի  24 մետրանոց արձանի ներքեւում:

Ոչ մի կազմակերպություն առայժմ կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել: