Հուլիսի 7-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր - Զովք ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 35ՏV015 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Սաշա Մեսրոպյան, ծնվ.1971թ.) դուրս է երթևեկելի մասից և բախվել սյանը, ինչից Ս.Մեսրոպյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: