Հուլիսի 8-ի գիշերն Ալյասկայում օդանավ է ընկել: Զոհվել են բոլոր 10 ուղեւորները: 

Ըստ նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մեգան Պետերսի` օդանավն ընկել է Սոլդոտնա քաղաքի օդանավակայանից թռչելու պահին: Դրանից հետո այն բռնկվել է եւ մինչեւ հրշեջների ժամանումն ամբողջովին այրվել:

Հայտնի է, որ օդանավում եղել են մեկ օդաչու եւ ինը ուղեւոր: Նրանց ինքնությունը ճշտվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: