Չինաստանի երկաթուղիների նախկին նախարար Լյու Չժիցզյունը մահապատժի է դատապարտվել:
Նախկին նախարարը մեղադրվում է կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ըստ քննության` նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին Չժիցզյունը կաշառք էր վերցրել երկաթուղիների շինարարության պետական պայմանագրերի բաշխման համար: Լյու Չժիցզյունի դատը սկսվել էր հունիսի 9-ին Շանհայում:
Լյու Չժիցզյունը երկաթուղիների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2003թ.-ին: 2011թ. հայտնի էր դարձել նրա հրաժարականի մասին, որի պատճառները ոչ մի կերպ չէին մեկնաբանվել: 2012թ. նոյեմբերին նրան հեռացրել էին ՉԺՀ-ի Կոմունիստական կուսակցությունից, նշում է Lenta.ru-ն:





























