Հուլիսի 8-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 05 OS 612 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վահագն Մարտիրոսյան) մասամբ հայտնվել է ձորակում. տուժածներ չկան:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: 

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: