Ինդոնեզիայում հուլիսի 8-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել էին Ճավա կղզու հարավում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քենսոնգ քաղաքից 62 կմ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի վտանգի մասին լուրեր չկան, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հուլիսի սկզբից սա Ինդոնեզիայում արդեն երրորդ երկրաշարժն է: Հուլիսի 6-ին 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ էին գրանցվել, որոնք զոհեր եւ ավերածություններ չէին պատճառել: Սակայն հուլիսի 2-ին Աչեհ նահանգում տեղի ունեցած գրեթե նույն հզորության երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 35 մարդ:



























