Պապուա Նոր Գվինեայում մի քանի ժամվա տարբերությամբ երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել:
7,2 մագնիտուդ ուժգնոթյամբ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 7-ի երեկոյան: Էպիկենտրոնը գտնվել է Տարոն քաղաքից 110 կմ հյուսիս-արեւելք` Կոկոպո քաղաքից 180 կմ հեռու, հայտնում է rbc-ն:
Մի քանի ժամ անց գրանցված մյուս երկրաշարժը եղել է 6,6 մագնիտուդ ուժգնությամբ: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ ստորերկրյա ցնցումները գրանցվել են Քանդրիան քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 62 կմ խորությունում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա:



























