5,9 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորի ափամերձ շրջանների մոտ: Իշխանությունների տվյալներով` զոհեր եւ ավերածություններ չկան, սակայն երկրաշարժը բնակչության շրջանում ուժեղ տագնապ է առաջացրել: Ցունամիի սպառնալիքի մասին եւս չի նախազգուշացվել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի օրը տեղի ժամանակով 20:52 սահմաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքղաքից 38 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է 96,6 կմ խորության վրա, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների ժամանակ բնակիչները տագնապած դուրս են վազել իրենց տներից:



























