«Մահմեդական-եղբայրների» 34 կողմնակիցներ զոհվել են հուլիսի 7-ի գիշերը կահիրեում Հանրապետական գվարդիայի շտաբի մոտ: Նման տվյալներ է ներկայացրել կազմակերպության ներկայացուցիչ Մուրադ Ալին: Նրա խոսքով` մարդկանց ուղղությամբ կրակ են բացել զինվորականները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մահմեդական-եղբայրների» մեկ այլ ներկայացուցիչ պնդում է, որ վիրավորների թիվը հասնում է 500-ի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միեւնույն ժամանակ տեղի բժիշկները հաղորդում են 15 զոհերի մասին:
Իր հերթին եգիպտացի զինվորականների ներկայացուցիչը հաղորդել է պաշտոնանկ արած նախագահի 5 կողմնակիցների մահվան մասին, սակայն նա հաղորդել է, որ մարդկանց ուղղությամբ կրակ են բացլ անհայտ զինյալները: Զինվորականների հայտարարությունում նաեւ ասվում է, որ «ահաբեկիչների խումբը» փորձ է արել նաեւ հարձակվելու Հանրապետական գվարդիայի շենքի վրա, ինչի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող, եւս 40-ը վիրավորվել են, ընդգծում է «Ինտերֆաքսը»: BBC-ն նշում է, որ զինվորականները կրակ են բացել այն բանից հետո, ինչ ցուցարարները սկսել են բարձրանալ շտաբի պատերով:
Հիշեցնենք, որ ցուցարարները արգելափակել են ճանապարհը, որը տանում է դեպի Հանրապետական գվարդիայի շենք: Նրանք կարծում են, որ Մուրսիին պահում են գվարդիայի զորանոցներից մեկում:





























