Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում` ընդդիմության գրոհայիններին հետապնդելու շրջանակներում ոչնչացվել է նրանց կարեւոր հենակետը, որտեղից հրաձգության էր ենթարկվում Աս-Սուլեյմանիա թաղամասը: Այդ թաղամասում են բնակվում քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համաձայն վերջին պաշտոնական տվյալների` բազմաթիվ թաղամասերում բախումներ են տեղի ունեցել զինվորականների եւ գրոհայինների միջեւ, ինչի արդյունքում գրոհայինները մեծ վնասներ են կրել:
Տարտուս նահանգում` Բանիյաս քաղաքի մերձակայքում, իրավապահները գրոհայինների թաքստոցներից մեկում հայտնաբերել են մեծ քանակությամբ քիմիական նյութեր:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ռեպորտաժ` Դամասկոսի Կաբունա արդյունաբերական գոտուց, որը օրերս լիովին վերադարձվել է կառավարական բանակի վերահսկողության տակ:






























