Մոսկվայում ձերբակալել են էթնիկ հանցախմբի անդամների` 25-29 տարեկան չորս ադրբեջանցու: Ձերբակալվել է նաեւ պետերբուրգցի 26-ամյա մի աղջիկ: Նրանք թալանում էին ոսկերչական խանութներ` Կենտրոնական, Հյուսիսարեւմտյան եւ Պրիվոլոժյան դաշնային շրջաններում:
Ռուսաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թալանի ընթացքում հանցագործները հրազեն են կիրառել: Հանցախմբում պարտականնությունները հստակ սահմանված են եղել, դրա անդամները գաղտնի կենսակերպ են վարել` մշտապես փոխելով հասցեները եւ հեռախոսահամարները: Ըստ առկա տեղեկատվության` միայն Սանկտ Պետերբուրգում չարագործները տասնյակ կողոպուտներ են իրագործել:
Ձերբակալության ժամանակ հանցախմբի անդամներից առգրավել են Մակարով ատրճանակ` հինգ փամփուշտներով: Ձերբակալվածների բնակարաններում հայտնաբերել են թալանված խանութների պիտակներով մեկուկես կգ թանկարժեք զարդեր: Հանցախմբի ձերբակալման գործողությունն իրականացրել են ՆԳՆ-ի Քրեական հետախուզման գլխավոր վարչության աշխատակիցները` Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Նիժնի Նովգորոդի գործընկերների աջակցությամբ:



























