«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հուլիսի 8-ին, ժամը 11.10-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լվովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 74-ամյա Սերյոժա Մակարյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նույն օրը, ժամը 18.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ս. Մակարյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, 33-ամյա Գարիկ Գ.-ն հետընթաց վարելով իրեն ամրակցված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան՝ Լվովյան փողոցում վրաերթի է ենթարկել Ս. Մակարյանին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: