Իսրայելի կառավարությունը հաստատել է օրենք, որի համաձայն ուղղափառ հրեաները պարտավոր են պարտադիր կամ այլընտրանքային զինծառայություն անցնել: Այսուհետ բոլոր հրեաները, որոնց 21 տարին լրացել է, 4 տարին մեկ պետք է զորակոչվեն:
Բացառություն կկազմեն միայն 1.8 հազար մարդիկ, ում համար զինծառայությունը կհետաձգվի բարձրագույն կրոնական ուսումնական հաստատություններում սովորելիս: Ծառայությունից խուսափել փորձողների համար քրեական պատիժ է նախատեսվում, փոխանցում է Euronews-ը:
«Այդ փոփոխությունները աստիճանաբար են իրականացվելու՝ հաշվի առնելով ուղղափառ հասարակության հատուկ պահանջները»,-նախաձեռնությունը մեկնաբանել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Իսրայելական բանակում առաջիկայում այլ նորամուծություններ էլ կլինեն: Նեթանյահուն մտադիր է զինծառայությունը պարտադիր դարձնել նաեւ այն արաբների համար, ովքեր Իսրայելի քաղաքացի են:
Մայիսի կեսերին օրինագծի դիտարկումն ուղեկցվել էր զանգվածային բողոքի ակցիաներով: Բախումների ընթացքում 10 ոստիկան էր տուժել:





























