Սյունիքում բնապահպանական պատկերը ողբալի է, իսկ այնտեղ բնակվող մարդիկ նույնիսկ տեղյակ չեն դրանից: Այս մասին, այսօր` հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Եղիա Ներսեսյանը՝ անդրադառնալով իրենց Սյունիքի մարզ կատարած հնգօրյա այցին, որի նպատակն էր փաստագրելու մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները:
Նրա խոսքով՝ մարդիկ լսել են, որ կա հանք եւ պոչամբար, բայց տեղյակ չեն դրանց վնասների մասին: «Բացի մարդկանցից, պատկան մարմինները եւս պետք է լուծումներ գտնեն: Պահը շատ օրհասական է, այնինչ մեր տեղադրած նյութերը մաքրել են համացանցից, որ մարդիկ տեղեկացված չլինեն խնդիրների մասին»,- ավելացրեց Եղիա Ներսիսյանը:
ՀԲՃ անդամներ Լեւոն Գալստյանն էլ ավելացրեց, որ ընտրել են Սյունիքի մարզը, քանի որ հանքարդյունաբերության առումով ամենածանրաբեռնվածն է: Նա նշեց, որ 11 գործող հանք կա մարզում եւ տրվել է 28 երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիա: Գալստյանն ահազանգեց, որ եթե այսպես շարունակվի, Սյունիքի մարզը կարող ենք մոռանալ որպես բնակավար:





























