Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրենք պարտք են մնացել Սուրբ Կիրակոսը վերանորոգած շինարարական ընկերությանը եւ զգում են հայ համայնքի օգնության կարիքը:

Թուրքական Ozgurgazetesi կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը նշել է, որ եկեղեցու վերանորոգման համար շինարարական ընկերությունը պահանջել է 5 մլն 900հազար լիրա, սակայն բանակցություններից հետո հաջողվել է այդ թիվն իջեցնել մինչեւ 4 մլն 800 հազար լիրայի:   Նրա խոսքով`եկեղեցու հիմնադրամը շինարարական ընկերությանը դեռ պարտք է մնում 1 մլն լիրա եւ դա վճարելու համար հայ համայնքի օգնության կարիքն ունեն: 

Նշենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։